-
24.02.2016|
22:30
Այս վեպը, որ առայժմ վերջինն է գրողի ստեղծագործական պահոցում, պատմական անցյալի ու մերօրյա իրականության յուրօրինակ խաչաձևումների գրական համադրում է, որում իրական ու երևակայական հերոսները մեզ ներքաշում են մեր ժամանակի անհանգստությունների խճճված լաբիրինթոսի մեջ` դրա ծայրը հասցնելով մինչև Անիի թագավորության ոչ պակաս անհանգիստ ժամանակշրջան:
-
24.02.2016|
14:00
«Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ «Աշխարհը հայերենով» մատենաշարով հայ ընթերցողին է ներկայացնում Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» ժողովածուն՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ:
-
23.02.2016|
14:25
ՈՒմբերտո Էկոն սիրում էր ասել, որ գրելն իր ժամանակավոր աշխատանքն է՝
«Ես փիլիսոփա եմ, պատմվածքներ գրում եմ միայն հանգստյան օրերին»: Նրա վեպերը իրադարձություն էին ընթերցողների համար:
-
23.02.2016|
10:09
Ռազմական փորձագետ, գրող ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպը շարունակություն է ունենալու: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց Սուրեն Սարումյանը: Արցախցի գրողի՝ 2015-ի դեկտեմբերին լույս տեսած գիրքը մեծ արձագանք է գտել գրական շրջանակներում, գրավել ընթերցողի ուշադրությունը:
-
22.02.2016|
22:27
«Երեկ ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի անդամները նշեցին գրական էջի երկուամյակը՝ էջի ընթերցողների, ճանաչված գրողների ու արվեստագետների հետ: Մեր զրուցակիցը գրականագետ-գրաքննադատ, խմբի հիմնադիր ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ է:
-
22.02.2016|
15:33
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում անցկացվել է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Ձոն մայրենիին» խորագրով միջոցառում, որով, ըստ էության, նաև ամփոփվել է «Մայրենին սրբորեն պահպանող մայրերի» ամենամյա մրցույթը:
-
20.02.2016|
12:52
ՈՒթսունչորս տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող և փիլիսոփա ՈՒմբերտո Էկոն: Տեղեկացնում է lenta.ru-ն: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
-
19.02.2016|
12:17
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության ձայնագրությունն իրականացվելու է փետրվարի 19-ին և 20-ին` ժամը 10։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
19.02.2016|
09:45
2012-ին Լոս Անջելեսում լույս է տեսել պարականոն մի վեպ «Փրկության բանալին» խորագրով։ Հրատարակչության հանձնարարականում ասվում է, որ «այս վեպը կառուցված է իրական-պատմական և գրական-գեղարվեստական իրադարձությունների հիմքի վրա» և ներկայացնում է «արդի քաղաքակրթությանը հուզող ամենահրատապ հարցը. կործանվո՞ւմ է արդյոք աշխարհը և մի՞թե չկա փրկություն»։
-
19.02.2016|
09:40
Հայաստանը «Եվրիմաժի» (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամ է: